Աշխարհում որքան մարդու է հասանելի համացանցը
ՄԱԿ-ի տվյալների համաձայն, աշխարհի բնակչության մոտ 1/3-րդի համար համացանցը հասանելի չէ։ Դա կազմում է 2,6 միլիարդ մարդ։ Ընդ որում, ինչպես նշվում է ՄԱԿ կազմում գործող Էլեկտրակապի միջազգային միության ներկայացրած զեկույցում, ներկայումս աշխարհում համացանցին միանալու հնարավորություն ունեն ավելի շատ մարդիկ, քան եղել է երբեւէ։
Սակայն մասնագետները գտնում են, որ համացանցի հասանելիության մակարդակի բարձրացման գործընթացը պետք է արագացնել եւ որքան հնարավոր է շուտ։ Նշվում է, որ անցյալ տարի 2,7 միլիարդ մարդ չուներ հասանելիություն դեպի համացանց, այս տարի այդ թիվը կրճատվել է, սակայն աշխարհի բնակչության 33 տոկոսի համար դեռ համացանցը հասանելի չէ։ 5,4 միլիարդ մարդ, կամ աշխարհի բնակչության 67 տոկոսը ներկայումս միացած են համացանցին։
Կարծիքներ