Ավարտվեց իմ եթերային կյանքի ևս մեկ դարաշրջան․ Արտյոմ Կարապետյան

Ավարտվեց իմ եթերային կյանքի ևս մեկ դարաշրջան․  Արտյոմ Կարապետյան

Հաղորդավար Արտյոմ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ավարտվեց իմ եթերային կյանքի ևս մեկ դարաշրջան՝ «Արմենիայի» դարաշրջանը...9 տարի նվիրեցի այս հեռուստաընկերությանը՝ դրանք վառ, հետաքրքիր, բարդ ու բեկումնային տարիներ էին: Այս ընթաքում աշխատել եմ հեռուստադաշտի ամենաներկայանալի մեդիադեմքերի հետ, շնորհակալ եմ նրանց պրոֆեսիոնալ գործընկերության և դրա արդյունքում նաև ձևավորված ընկերության համար: Շնորհակալ եմ նաև «Արմենիային»՝ վստահության ու ստեղծագործական ազատ ինքնադրսևորման համար, շնորհակալ եմ նաև իմ հեռուստադիտողներին, որոնք իմ մեկնաբանությամբ էի հետևում օրվա լրատվությանը, ամեն ինչ հրաշալի էր, շուտով կհանդիպենք»։