Թանկարժեք մեքենաների հերթական «մահապատիժ» են իրականացրել

Թանկարժեք մեքենաների հերթական «մահապատիժ» են իրականացրել

Ֆիլիպիններում իշխանությունները հերթական անգամ իրականացրել են թանկարժեք կամ «լյուքս» դասի մեքենաների «մահապատիժ»։ Համաձայն НТВ-ի հաղորդման, ավելի քան 20 առգրավված սուպերմեքենաներ ոչնչացվել են տրակտորների կողմից։ Դրանց մեջ եղել են նաեւ եզակի մեքենաներ, որոնք մի քանի հարյուր օրինակով են միայն թողարկված եղել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ մեքենաները վաճառվել են աճուրդով, սակայն հետագայում պարզվել է, որ աճուրդին մասնակցելու հայտ են ներկայացրել քրեական հեղինակությունները, իսկ իշխանությունները դեմ են եղել նման աճուրդի անցկացմանը։ Մեքենաների «ցուցադրական մահապատժի» հեղինակը եղել է նախագահ Ռոգրիդո Դուտերտեն։