Շվեդիան հայտնել է Կիևին ամենամեծ ռազմական աջակցության մասին

Շվեդիան հայտնել է Կիևին ամենամեծ ռազմական աջակցության մասին

Շվեդիան Ուկրաինային կուղարկի մինչ օրս իր ամենամեծ ռազմական օգնության իններորդ փաթեթը՝ 3 միլիարդ կրոն (287 միլիոն դոլար), որը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգեր: Այս մասին համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնը և Զարգացման ու առևտրի նախարար Յոհան Ֆորսելը, հայտնում է expressen-ը։

«Ռազմական օգնության այս փաթեթն ավելի մեծ է, քան նախորդ՝ ութերորդ փաթեթը։ Ուկրաինան էլ ավելի մեծ աջակցության կարիք ունի։ Այսօր ավելի շատ երկրներ պետք է ավելի շատ աշխատանք կատարեն»,- շեշտել է Քրիստերսոնը: Նրա խոսքով, Շվեդիան քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային.

«Հունվարի 1-ից ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում մենք ուշադրության տակ և օրակարգում կպահենք ԵՄ անդամակցության Ուկրաինայի թեկնածության կարգավիճակը»