Փաշինյանի արկածախնդրությունը երբեմն ցանկալի արդյունքների էլ է բերում` ի հեճուկս իր իսկ սեփական ցածրարժեք մտադրությունների

Փաշինյանի արկածախնդրությունը երբեմն ցանկալի արդյունքների էլ է բերում` ի հեճուկս իր իսկ սեփական ցածրարժեք մտադրությունների

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները նրան պետք է ոչ թե քննադատեն, այլ միայն ու միայն շնորհակալություն հայտնեն ՍԴ-ի և նրա նախագահ Թովմասյանի շուրջ ծավալվող իր ապաշնորհ ու հախուռն ինքնագործունեության (իրականում` քաղաքական ինքնասպանության) համար:

Էլ ուրիշ ինչպե՞ս էր հնարավոր մի գնդակով և՛ սեփական և՛ միջազգային հանրության համար 100 տոկոսանոց ճշգրտությամբ քողազերծել սեփական իշխանության իրական դեմքը մի կողմից ու եդեմական նման պայմաններ ստեղծել` մեր երկրում դատական իշխանության իրական անկախության կայացման համար` մյուս կողմից:

Ի վերջո, ճակատագրի տարօրինակ հեգնանք է. Փաշինյանի արկածախնդրությունը երբեմն ցանկալի արդյունքների էլ է բերում` ի հեճուկս իր իսկ սեփական ցածրարժեք մտադրությունների»: