Ռասիստական ծաղրանքի ենթարկված ֆուտբոլիստը դիմել է երկրպագուներին

Ռասիստական ծաղրանքի ենթարկված ֆուտբոլիստը դիմել է երկրպագուներին

«Բրեշիան» Ա սերիայի 18-րդ տուրում պարտություն է կրել «Լացիոյից» տնային հանդիպմանը՝ 1։2 հաշվով։ Տանտերերի մարզիկներից Մարիո Բալոտելին քննադատել է հռոմեական ակումբի երկրպագուներին՝ ռասիստական ծաղրալից արտահայտությունների համար, որոնք նրանք իրենց թույլ են տվել անել հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է sportbox.ru-ն։ Նշենք, որ Բալոտելին նոր տասնամյակում իտալական առաջնության առաջին գոլի հեղինակն է դարձել այս հանդիպման ժամանակ առաջին գոլը խփելով։