Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա․ Դոնալդ Թրամփ

Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք։ Այս հայտարարությունը Սպիտակ տան ղեկավարն արել է Թեհրանի՝ միջուկային գործարքի համաձայնագրից դուրս գալու մասին արված հայտարարությունից հետո։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ չեղարկում է վերջին սահմանափակումը, որը որպես հանձնառություն ստանձնել էր Միջուկային գործարքի համաձայնագրով, սակայն նաեւ հավելելով, որ շարունակելու է աշխատել ՄԱԳԱՏԷ-ի հետ։