Միակ բանը, որը կարող է արդյունքի բերել, իշխանության հեռացումն է․ հասարակությունը պիտի իրեն հավաքի

Միակ բանը, որը կարող է արդյունքի բերել, իշխանության հեռացումն է․ հասարակությունը պիտի իրեն հավաքի

«Մեր ժողովրդին փրկելու համար, թեկուզ հասարակության անունից պիտի դիմենք Արևմուտքին, որպեսզի սկսեն մտածել հումանիտար ինտերվենցիա իրականացնելու մասին։ Հայկական իշխանությունները ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա ժողովրդի մեջ պանիկա մտցնելուց բացի ուրիշ ոչ մի բան չեն անում»։ Այս մասին քիչ առաջ «Արցախում և Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիները» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար, Արցախից տեղահանված Լևոն Հայրյանը։

«Իշխանությունները սարսափեցնում են ժողովրդին, խոսում հանցագործությունների մասին, բայց միևնույն ժամանակ իրենք հենց իրենց հանցագործությունների մասին էլ են հայտարարություններ անում։  Միակ բանը, որը կարող է ցանկալի արդյունքի բերել ու հետագայում ազգի զարգացմանը նպաստել, դա ժողովրդի կողմից իշխանության փոխումն է։ Եթե չէ, ապա պիտի մնանք ուրիշի փրկության հույսին, ուրիշն էլ չգա փրկության։ Այս պարագայում ապագան երևի հայկական պետության վերացումն է, ցեղասպանվելն է։ Հասարկությունը պիտի իրեն հավաքի, թե չէ շատ դժվար է լինելու»,- ասաց նա։