Ֆրանսիայում 1,2 միլիարդ եվրոյի չափով ռուսական ակտիվներ են սառեցվել

Ֆրանսիայում 1,2 միլիարդ եվրոյի չափով ռուսական ակտիվներ են սառեցվել

Ֆրանսիան սառեցրել է 1,2 մլրդ եվրո արժողությամբ ռուսական ակտիվները՝ չհաշված Կենտրոնական բանկի ակտիվները։ Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը կից հետախուզության և ընդհատակյա ֆինանսական սխեմաների դեմ պայքարի տնօրինության ղեկավար Գիյոմ Վալետ-Վալլան, հայտնում է Tribune-ը։

«Սառեցված ռուսական ակտիվների գումարը կազմում է 1,2 միլիարդ եվրո՝ չհաշված ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվները», - ասել է Վալետ-Վալլան:

Նշվում է, որ դրանք ֆինանսական և ոչ ֆինանսական ակտիվներ են, օրինակ՝ անշարժ գույք։

Հուլիսի 12-ին Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը Պրահայում ԵՄ արդարադատության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է, որ ԵՄ-ում սառեցվել են ռուս գործարարներին պատկանող 13,8 միլիարդ եվրոյի ակտիվները: