ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի «Ղարաբաղի» վարքագիծը

 ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի  «Ղարաբաղի»  վարքագիծը

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ՈՒԵՖԱ-ն ուսումնասիրելու է «Ղարաբաղի» հայատյաց վարքագիծը, որին ականատես ենք լինում ադրբեջանական ակումբի սոցիալական ցանցերի հրապարակումներից։

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնադրության 31. 4 հոդվածքի համաձայն, պետք է ուսումնասիրվի ՝ արդյո՞ք «Ղարաբաղի» հրապարակումները խախտում են կառույցի թշնամք հրահրելն արգելող կանոնադրությունը:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն արդեն հետաքննություն է սկսել ադրբեջանական ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ, ով կոչ էր արել սպանել բոլոր հայերին ՝ կանանց, երեխաներին և ծերերին: