Տաքերն ընկնեն՝ ջրի հորերը կդառնան գորտաբուծարաններ 

Տաքերն ընկնեն՝ ջրի հորերը կդառնան գորտաբուծարաններ 

«Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում տեղ համայնքի ղեկավարությանը և «Վեոլիա ջուր է» է, թե աղբաջուր է, որ կարողացան 2021-ից մինչ այս օրը խմեցնել բնակիչներին այդ հորի ջուրը», ահազանգում է Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը։ 

«Ջրի հորերը անմխիթար վիճակում են։ 2021 թվականից ինչ ընտրվել են, ես այդ հարցը բարձրացրել եմ, հետո նորից եմ դիմել ավագանու նիստին, ինձ ասել են «Վեոլիա ջրի» պարտականությունն է, իսկ ես ասել եմ, որ համայնքի ղեկավարը պատասխանատու է խմելու, ոռոգման ջրի, ենթակառուցվածքների ու այլնի հարցերով, իսկ եթե համայնքի ղեկավարը թույլ է լինում, ի՞նչ կարևոր է` «Վեոլիա՞ն» է պատասխանատուն, թե՞ մեկ մյուսը։ Թող բերեն, սիրուն սարքեն, փականներ դնեն, որ միայն աշխատող մտնի դուրս գա»,-ասաց Զեյնալյանը։ Նա նշեց, որ խմելու ջրի հորերում հակասանիտարական վիճակ է տիրում, իսկ մարդիկ ստիպված են այդպիսի ջուրն օգտագործել խմելու համար։ 
«Ամենուր է անմխիթար վիճակ, հող լցրած, ուղղակի մի հատը, որի մասին հարց եմ բարձրացրել, մի երկու հատ էլ գորտ եմ հանել ու աղբաջուր, բերել են, ուղղակի տրակտորով ծածկել են դա, որ երևա՝ լրիվ ծածկած է, վրան կափարիչ չկա։ Ծածկել են, որ ես ուղղակի այդ խնդիրը չբարձրացնեմ»,-ասաց Տեղի ավագանու անդամը։ Վերջինս ահազանգում է, որ բնակիչների խմելու ջրին «հազար ու մի կեղտ» է խառնվում և տաք եղանակները սկսելուն պես կարող է լուրջ խնդրի առաջ կանգնել։ Ու չնայած 2020-2021 թվականներից ի վեր անընհատ ուշադրության կենտրոնում է պահում Տեղում խմելու ջրի հարցը, այնուամենայնիվ, ոչ համայնքապետարանից, ոչ «Վեոլիա ջրից» ոչ ոք որևէ պատասխան վերջինիս չի տվել։ 

Տեղի համանքապետ Դավիթ Ղուլունցը Զեյնալյանին պատասխանել է, որ դա «Վեոլիա ջրի» գործն է։ «Հողերի հարցը՝ ասում է դիմեք կառավարությանը, զինվորին թուրքերը գերևարում են՝ ասում է` դիմեք պաշտպանության նախարարություն, ուղղակի իրենք աշխատավարձ ստացող համայնքի ղեկավար են, տեղակալ են, թե ինչ են, պարգևավճար ստացող․ բա լավ, ինչի՞ն են պատասխանատու։ Եթե ջրին պատասխանատու չեն, հողին պատասխանատու չեն, ինչների՞ս է պետք համայնքի ղեկավարը»,- հռետորական հարց է բարձրացնում Զեյնալյանը։ Նա հավելում է, որ բնակիչները բողոքներ շատ ունեն, սակայն գիտեն նաև, որ իրենց բողոքի ձայնը տեղ չի հասնելու։ «Տաքերն ընկնեն հորերը գորտաբուծարան են դառնալու»,-եզրափակեց Զեյնալյանը։ 

Լուսանկարները տրամադրեց Մասիս Զեյնալյանը