Աշխարհահռչակ «Armani» նորաձեւության տունը կսկսի արտադրել սանիտարական խալաթներ

Աշխարհահռչակ «Armani» նորաձեւության տունը կսկսի արտադրել սանիտարական խալաթներ

Աշխարհահռչակ «Armani» նորաձեւության տունը կսկսի արտադրել մեկանգամյա օգտագործման անհատական բժշկական խալաթներ այն բուժաշխատողների համար, որոնք զբաղվում են կորոնավիրուսի դեմ պայքարով։

Այս մասին հայտնում է Repubblica թերթը, վկայակոչելով նորաձեւության տան կողմից արված հայտարարությունը։ Խալաթների արտադրությունը կիրականացնեն ընկերության՝ Իտալիայում գտնվող ձեռնարկությունները։