Հայաստանում կորոնավիրուսից մահացած առաջին հիվանդի մասին․․․
Առողջապահության նախարարության մամլո խոսնակը գրառում է արել Հայաստանում կորանավիրուսով առաջին մահվան դեպքի մասին․
Alina Nikoghosyan
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում․․․
Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
Գրառումն եմ կարդում և մտածում՝ թվարկած հիվանդությունները կորոնավիրուսի ախտահարման հետևա՞նք են, թե՞ ,,պացիենտը,, մինչ այդ ունեցել է երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն, սրտի ռիթմի խանգարում հիվանդությունները։
Կորոնավիրուսի մասին մասնագիտական շատ բան չկա, բայց հայտնի է․
Կորոնավիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություն, ինչպես օրինակ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV)։ Նոր կորոնովիրուսը (COVID-19) նոր ենթատեսակ է, որը մինչ օրս չի հայտնաբերվել մարդկանց շրջանում։
Այսինքն՝ կորոնավիրուսներով վարակման արդյունքում հիմնականում ախտահարվում են շնչառական օրգանները ու որպես հետևանք առաջացնում նման հիվանդություններ։ Հենց դա է պատճառը, որ մասնագետներն ասում են՝ կորոնավիրուսի առանձնահատուկ բուժում չկա, սակայն հիվանդության հետևանքով առաջացած առողջական խնդիրները պետք է բուժել։
Հիվանդության հետևանքով առաջացած առողջական խնդիրները։
Մամլո խոսնակի թվարկած հիվանդությունները կորոնավիրուսի ախտահարման, հետևանքների մասին են խոսում։
Սա գրում եմ այն բանի համար, որ Աստված չանի, առաջինը և վերջինը լինի, եթե էլի նման բան լինի, անընդհատ չկրկնվեք՝ հիվանդը ունեցել է երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ:
Մի փոքրիկ նկատառում ևս․ առավոտյան վարչապետը հայտարարել էր, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու քաղաքացի կա, երկուսն էլ 75 տարեկանից բարձր են։ Մահացողը 72 տարեկան է։ Ո՞վ է մահացողը, եթե չի համընկնում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տարիքի հետ։
Կարծիքներ