Ըստ ԿԳՄՍ պարզաբանման՝ խնդիրը միայն ռաբիս երաժշտությունն է. Վահրամ Թոքմաջյան

Ըստ ԿԳՄՍ պարզաբանման՝ խնդիրը միայն ռաբիս երաժշտությունն է. Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գառնու փողը քանի որ Ներոնն է տվել, իրոք վանդալիզմ է հռոմեական փողով ռաբիս լսել, գոնե իտալական միացնեին։ 

Ըստ ԿԳՄՍ համապատասխան ՊՈԱԿ-ի համապատասխանաբար պարզաբանման համապատասխան` խնդիրը միայն ռաբիս երաժշտությունն է։ Հասկացաք, թե որքան անհոդաբաշխ էր այդ պարզաբանումը։ 

Այսինքն ուրիշ խնդիր չկա։ Առավոտից երեկո լոլո եք կարդում տուրիզմ զարգացնելու մասին, բայց մի 5-6 հազար կիլոմետր կտրած Հայաստան եկած տուրիստին Գառնու տաճար չեք թողնում, ինչ է թե...։ Երջանկություն նորապսակներին, հարցն էդ էլ չէ։ Գառնին եք վարձով տալիս, թե Զվարթնոցի տաճարը, էդ էլ թող որոշում կայացնողները հիմնավորեն։ Բայց էս գրողի տարած 21-րդ դարում, իբր տուրիզմ զարգացնող երկրում (տուրիզմը որն է` օդանավակայան, քյաբաբը բթեցինք, չորս հատ եկեղեցի տեսա՞ք, դե ելեք ու...) կարելի՞ է մի հատ էլեկտրոնային հարթակ սարքել, որտեղ կնշեք, թե էսօր որ տաճարում է հարսանիք, որում` գլուխլվանալիք, որ մեկում են թուղթ ու գիր քանդում, իսկ որում բուրդ չբխելու սուբլիմացիոն ծես կատարում, որ մարդիկ տուրիստներին չշալակեն հասնեն, վերջում էլ էշացած խայտառակ լինեն»: