Ժնեւում տրանսպորտային խնդիրը սրվել է Բայդեն-Պուտին սպասվող հանդիպմանն ընդառաջ

Ժնեւում տրանսպորտային խնդիրը սրվել է Բայդեն-Պուտին սպասվող հանդիպմանն ընդառաջ

Ժնեւի քաղաքապետ Ֆեդերիկ Պերլերը հայտարարել է, որ քաղաքում տրանսպորտային խնդիրները սրվել են՝ սպասվող Պուտին-Բայդեն հանդիպմանն ընդառաջ։ «Ես կարծում եմ, որ այն անհարմարությունները, որոնք այսօր կապված են քաղաքում տրանսպորտային երթեւեկիօ հետ, առնվազն կհասցվեն նվազագույնի՝ շնորհիվ մեր հյուրընկալության»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հանդիպումը ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների միջեւ կայանալու է հունիսի 16-ին։ Հանդիպմանն ընդառաջ արդեն փակվել են որոշ հաստատություններ, ձեռնարկվում են անվտանգության խստացված միջոցառումներ։