Թերևս այսքանը

Թերևս այսքանը

Նիկոլին միշտ ինչ-որ բան խանգարել է, այլապես նա Ալիևին էլ տեղը դրած կլիներ, Պուտինին էլ, Թրամփին էլ, Բայդենին էլ, տո հենց իր թիմին էլ, որ այսպես մունդռել է ամեն ինչ… Բանը հասել է այնտեղ, որ ոմանք Նիկոլին ու իր թիմին «դավաճան իշխանություն» են անվանում, իրենց հետ խոսում այդ ռիտորիկայով: Եվ գիտե՞ք երբվանից: Ըստ Նիկոլի` դա սկսվել է դեռ 2018 թվականից, երբ նա վարչապետի պաշտոնում դեռ չեր ծանոթացել Արցախի խնդրի կարգավորման բանակցային փաթեթին, երբ  դեռ պատերազմ չկար, երբ դեռ ոչ ոք ոչ մեկին չէր դավաճանել, երբ Նիկոլը Երևանի փողոցներում խորոված էր անում ու խորովածի հոտից ֆազերը քցած հայվանների հետ քաղաքացու օր նշում: Ես չէի ասի, որ մեկնումեկի մտքով այդ օրն անցնում էր, թե այս իշխանությունները դավաճան են, պատրաստվում են հողերը տալ, կապիտուլացվել, ֆլան, ֆստան:

Դատարանները շրջափակեց, ՍԴ-ն քանդեց` ասինք խելագար է: Քայլած դեբիլներին բարձր պաշտոնների դրեց` ասինք էս տղեն փորձանք ա: Տնտեսությունը վարի տվեց, սկսեց կամերաների առաջ անհայտ գործարաններ բացել` ասինք դուռակ ա: Կորոնավիրուսի դեմ սկսեց պայքարել, բժշկական խորհուրդներ տալ` ասինք գիժ ա: Մի խոսքով` ես չեմ հիշում, որ պատերազմից առաջ նրան ու իր իշխանությանը դավաճան ասած լինենք: Այո, դեպքեր եղան, երբ Նիկոլը, չգիտես ինչից հուշտ եղած հայտարարեց, թե Ղարաբաղում մարդիկ կան, որոնք խառնակչություն են անում, որ պատերազմ սկսվի ու, երբ պարտվենք, մեղքը գցեն մեզ վրա: Ասել է, թե դավաճանության մասին առաջինը խոսել է Նիկոլը, այն էլ պատերազմից առաջ: Իսկ ինչո՞ւ էր խոսում, մի բան գիտե՞ր, Ալիևի հետ արդեն պայմանավորվե՞լ էր: Իսկ գուցե «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը ազդանշա՞ն էր Ալիևին` սկսել պատերազմը: Ահա այսպիսի խառը մտքեր ունեմ Նիկոլի գրառումը կարդալուց հետո:

Ի՞նչ է նշանակում «Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան…» ձևակերպումը: Տո Ցռան Վերգո, աղբյուրդ նույնականացրու, գոնե մի անուն տուր տեսնենք այդ ո՞վ է մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը ձեզ «դավաճան իշխանություն» ասել: Ե՞րբ առաջին անգամ  վանկարկվեց «Նիկոլ, դավաճան»-ը, քեզ ե՞րբ տրվեց  «հողատու» անունը, քեզ ե՞րբ կնքեցին «կապիտուլյանտ», վերջապես քեզ ե՞րբ անվանեցին «ազգակործան պատուհաս»:

Մի հատ էլ չոքերիդ ես տալիս, թե այս ամեն ինչը պետական ինստիտուտների կայացածության ցածր աստիճանով է պայմանավորված: Մեզ, վախ, վախ վախ, չի հաջողվել բարեփոխել պետական ինստիտուտները: Իսկ ո՞վ ասաց, որ չի հաջողվել: ԱԱԾ-ն լավ էլ «բարեփոխել» եք: Գյոզալ հիմնարկում հիմա վհուկների որսով են զբաղված: Բանակը «բարեփոխել» եք: Գեներալներդ բտած ցուլիկների նման դեսուդեն են վազում` չիմանալով ինչ անել: Ոստիկանությունը մինչև վերջ «բարեփոխել» եք, դատական համակարգը «բարեփոխել» եք, դատախազությունը «բարեփոխել» եք, ԱԺ-ն, իշխանական պատգամավորներով հանդերձ, «բարեփոխել» եք, օլիգարխների ինստիտուտը լրիվ «բարեփոխել» եք, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտը ընդհանրապես «բարեփոխել» եք, ազատ խոսքի տիրոջ մերը վերջնականապես «բարեփոխել» եք: Ո՞ր մեկը թվեմ: Ձեր «բարեփոխածն» է, ումի՞ց եք բողոքում: 

Թե բա թերեւս՝ շարունակելի... Բո, բո, բո, վախեցա: Ուզում է հասկացնել, որ դեռ ասելու ունի: Վեշերդ հավաքի, վեշերդ, քեզանից պողոս-պետրոս դուրս չեկավ…

Թերևս այսքանը: