Ռեմսին կրկին ԱՊԼ-ու՞մ

Ռեմսին կրկին ԱՊԼ-ու՞մ

Ինչպես գրում են անգլիական հեղինակավոր մարզական պարբերականները, Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին կարող է վերադառնալ ԱՊԼ։ Ուելսցու ծառայություններով լրջորեն հետաքրված են անգլիական երկու ակումբ՝ «Վեսթ Հեմն» ու «Քրիսթալ Փելասը»։

Ասում են՝ Ռեմսին նույնպես , ինչպես «Յուվեում» մի շարք ֆուտբոլիստներ, հիասթափված է թուրինյան ակումբի վերջին անհաջողություններից հետո։ Հաղորդվում է, որ օրերս երկու ակումբների ներկայացուցիչները փորձելու են կապ հաստատել ֆուտբոլիստի հետ, նրա արձագանքը հասկանալու համար։ Ավելի վաղ մարզական մամուլում լուրեր էին շրջանառվում , որ Ռեմսիի ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Տոտենհեմը»։ Ուելսցին, հիշեցնենք, Թուրին էր տեղափոխվել Լոնդոնի «Արսենալից»։