Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մնացել է առանց նախագահի

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մնացել է առանց նախագահի

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 5 ամիս է` նախագահ չունի։

Նախագահի պարտականություններն այս պահին կատարում է Մարիամ Գալստյանը։

Իսկ թե ո՞րն է պատճառը, որ հանձնաժողովը դեռեւս նախագահ չունի, փորձեցինք ճշտել։

Այսպիսով, Ազգային ժողովի կայքի «որոշումներ» բաժնից տեղեկանում ենք, որ նախագահի մրցույթը 2 անգամ չի կայացել, քանի որ մեկ թեկնածու է եղել։

Հայտարարվելու է հանձնաժողովի անդամների ընտրության նոր մրցույթ` որոշումը ուժի մեջ մտնելուց 20 օրվա ընթացքում։

Հանձնաժողովից մեզ փոխանցեցին, որ Մարիամ Գալստյանի փոխարեն նախագահի պարտականություններն այժմ կատարում է Արամայիս Փաշինյանը, քանի որ նա մեկնել է գործուղման։

Նշենք, որ 4 տարի հանձնաժողովը ղեկավարած Հայկուհի Հարությունյանը նախորդ տարվա վերջին չէր ընտրվել նույն հանձնաժողովի անդամի պաշտոնում։