Որ համարի մարզաշապիկով Մեսսին կխաղա ՊՍԺ-ում

Որ համարի մարզաշապիկով Մեսսին կխաղա ՊՍԺ-ում

Մարզական միջազգային մամուլը գրում է, որ օրերս կատալոնական «Բարսելոնայից» հեռացած Լեո Մեսսին շատ մոտ է ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելուն, ավելին՝ հայտնի մարզական մի քանի պարբերականներ պնդում են՝ գործարքն արդեն իսկ ավարտված է։

Ասում են՝ կողմերը փոխհամաձայնության են եկել տեղափոխության հարցում: Արգենտինայի հավաքականի հարձակվողը ՊՍԺ-ի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 50 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:

RMC-ի տեղեկություններով՝ Մեսսին ամեն դեպքում հրաժարվել է 10 համարի մարզաշապիկից, որով ֆրանսիական ակումբի կազմում հանդես է գալիս բրազիլացի Նեյմարը, որը նաեւ Մեսսիի մտերիմ ընկերներից է։ Ասում են՝ Մեսսին նախընտրել է ի վերջո 19 համարի մարզաշապիկը, որով, ի դեպ, կարիերայի սկզբում հանդես էր գալիս «Բարսելոնայի» կազմում։