Պապիկյանը չպիտի պաշտոնանկ արվի

Պապիկյանը չպիտի պաշտոնանկ արվի

Դուք հարցրեցիք՝ պե՞տք է նախարարը պաշտոնանկ արվի, ես ասացի՝ ոչ: Պետք է գտնել պատասխանատվություն կրող այն անձնավորությանը, որի պատճառով տեղի են ունեցել ինչ-որ դեպքեր: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով բանակում սպանությունների վերաբերյալ դիտարկումներին:

«Դա նախաքննությունից հետո պարզ կդառնա: Նախ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է եղել ինքնասպանություն, եթե դա ինքնասպանություն է, եւ ինչու է  տեղի ունեցել սպանություն, եթե դա սպանություն է: Այսինքն՝ դա պետք է քննվի, որից հետո նոր պարզ կդառնան մեղավորները եւ դրանց շրջանակը, եւ մինչեւ ուր կարող է հասնել դա»,- ասաց նա: