Ցանցահենությունը հովանավորող երկրներին պատժելու համար հատուկ կոալիցիա կստեղծվի

Ցանցահենությունը հովանավորող երկրներին պատժելու համար հատուկ կոալիցիա կստեղծվի

Միացյալ Նահանգները կիբերհարձակումների դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում մտադիր է ստեղծել միջազգային կոալիցիա, որը կզբաղվի այն երկրների պատժմամբ, որոնք հովանավորում են ցանցահեններին կամ ապահովում նրանց քողարկումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը։

«Միացյալ Նահանգների կառավարությունը աշխատանքներ է իրականացնում մեր համացանցի անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։ Այդ աշխատանքների ընթացքում կստեղծվի նաեւ միջազգային կոալիցիա, որը կզբաղվի այն երկրների պատժմամբ, որոնք հովանավորում են ցանցահենությունն ու ապահովում ցանցահենների քողարկումը»,- ասել է Բլինկենը, հավելելով, որ հունիսի 16-ին Ժնեւում կայանալիք Բայդեն-Պուտին հանդիպման ժամանակ Բայդենը հայտարարելու է պարզորոշ կերպով, որ երկրները պետք է զերծ մնան ցանցահեններին քողարկելուց։