Եթե չճշտված հարցեր կան, շուտափույթ է տեղի ունենում ամեն ինչ, նշանակում է, որ ՀՀ-ն միակողմանի զիջել է

Եթե չճշտված հարցեր կան, շուտափույթ է տեղի ունենում ամեն ինչ, նշանակում է, որ ՀՀ-ն միակողմանի զիջել է

Նիկոլ Փաշինյանը խոսում է 29800 քառակուսի կմ-ի մասին, բայց հարց է առաջանում՝ դա ֆիքսվո՞ւմ է Ադրբեջանի կողմից, թե ոչ: Ադրբեջանի կողմից նման հայտարարություն չի եղել եւ ու չեմ էլ տեսնում, որ կարող է լինել: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Եթե ամեն ինչ շուտափույթ է տեղի ունենում ու չճշտված հարցեր կան, դա նշանակում է՝ Հայաստանը միակողմանի զիջել է, որովհետև Ադրբեջանի կողմից որևէ զիջման մասին որևէ հայտարարություն ես չեմ լսել»,- նշել է նա։

«Հայաստանը պետք է բնական հարցեր առաջադրի։ Նախ պետք է ասի՝ բանակցություններ կարող են տեղի ունենալ սկսած այն պահից, երբ որ իմ տարածքներից դուրս կբերվեն Ադրբեջանի զորքերը: Ի՞նչ ես դու բանակցում, երբ ինքը կարող է դա ֆիքսի, ասելով՝ ես լավ էլ ճիշտ տեղում կանգնած եմ: Մենք հայտարարում ենք, որ 200 ք․ կմ տարածքի կորուստ ունենք, ու այդ պայմաններում գնում ենք ինչի՞ մասին բանակցենք: Կամ պետք է որպես առաջին քայլ լինի այդ 200 ք․ կմ-ի ազատագրում, որից հետո սկսենք խոսել մյուս բոլոր հարցերի մասին»,- ասել է Ռուստամյանը։