Նեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներ

«Իսրայելի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել՝ քննելու Արդարադատության միջազգային դատարանի կողմից Նեթանյահուի և իսրայելցի այլ պաշտոնյաների կալանավորման թույլտվությունը՝ Գազայում տեղի ունեցած ցեղասպանության պատճառով»։ Այս մասին գրել է Pars Today պարբերականը։
Իրանի հեռուստատեսությունը, վկայակոչելով Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը, հաղորդում է, որ «ռեժիմին մտահոգում է այն հանգամանքը, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանը կարող է Բենիամին Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության վճիռ կայացնել»։
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կանգնած է սպառնալիքի առաջ և ներքին ուժերի միասնության կոչ է արել՝ վտանգներին դիմակայելու համար։
ՀԱՀ-ի կողմից Արդարադատության միջազգային դատարան ներկայացրած հայցից հետո, դատարանը կայացրել է վճիռ, որով Սիոնիստական ռեժիմից պահանջել է միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար, հավելել է պարբերականը։
Կարծիքներ