Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին

Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին

Վանաձորի «Հորովել» անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված գարնանային համերգաշրջանը կամփոփի: Մայիսի 15-ին ժամը 19:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակում՝ մայրաքաղաքի հանդիսատեսին ներկայացնելով ինչպես անսամբլի երգացանկի և պարացանկի լավագույն կատարումները, այնպես էլ ամենայն հայոց բանաստեղծի գրական ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացումը:

Այս պարային ներկայացմամբ անսամբլը մոտ մեկ ամիս շրջել է հանրապետության մի շարք սահմանամերձ համայնքներում: Հյուրախաղերը կազմակերպվել են ՀՀ ԿԳՄՍՆ և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հետ համատեղ: