Տեղի ունեցածը սարսափելի է․Գարիկ Սարգսյան

Տեղի ունեցածը սարսափելի է․Գարիկ Սարգսյան

Տեղի ունեցածը սարսափելի է։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած ողբերգական պատահարին։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 14:10-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր ուղի գյուղով անցնող ջրատարի մեջ ավտմեքենա է ընկել: Ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի, այս պահին էլ հետախուզական աշխատանքներ են կատարում, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է ևս 1 հոգի եղած լինի ավտոմեքենայում:

«Երեք լույս, երեք տան ճրագ, անդառնալի կորուս մեր համայնքի համար։

Ցավակցում եմ ծնողներին եւ հարազատներին, մեզ բոլորիս։

Չափազանց ուշադիր պիտի լինենք մեր երեխաների նկատմամբ»,-նշվում է գրառման մեջ։