Թուրքիան օդային հարված է հասցրել Իրաքին․ ի՞նչ է հայտնի

Թուրքիան օդային հարված է հասցրել Իրաքին․ ի՞նչ է հայտնի

Թուրքական ուժերը ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում PKK-ի զինյալներին՝ Անկարայի կենտրոնում ՆԳՆ շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման փորձից հետո։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

«Օդային հարվածներ են հասցվել ահաբեկիչների թիրախներին Իրաքի հյուսիսում գտնվող Մեթինա, Հաքուրք, Քանդիլ և Գարա շրջաններում», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Գործողությունների արդյունքում ոչնչացվել է 20 օբյեկտ։ Բացի այդ, «չեզոքացվել են մեծ թվով ահաբեկիչներ», - ընդգծում է գերատեսչությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին երկու ահաբեկիչներ գողացված մեքենան քշել էին դեպի Անկարայի կենտրոնում գտնվող Թուրքիայի ներքին գործերի նախարարության շենքի դարպասները։ Նրանցից մեկը գործի է դրել պայթուցիկ սարքը։ Մահապարտներից մեկին սպանել են, իսկ երկրորդ ահաբեկիչը վնասազերծվել է։ Փոխհրաձգության արդյունքում երկու ոստիկան վիրավորվել է։