Ուկրաինայում կորոնավիրուսից մահվան դեպքերը մեկ օրում ավելացել են 13-ով

Ուկրաինայում կորոնավիրուսից մահվան դեպքերը մեկ օրում ավելացել են 13-ով

Ուկրաինայում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 13-ով։ Նոր հայտնաբերված վարակվածների թիվը ավելացել է մեկ օրում 384-ոՎ։ Համավարակի ամբողջ ընթացքում վարակվածների թիվը կազմում է 27 856 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 810 մարդ, իսկ առողջացածներինը՝ 12 412 մարդ։

Աշխարհում, հիշեցնենք, որ հունիսի ութին կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է ավելի քան 7,2 միլիոն մարդ։ Մահացածների թիվը գերազանցել է 409 հազարը, իսկ առողջացածների թիվը մոտ է 3,6 միլիոնին։