Մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Կանեմանը 

Մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Կանեմանը 

90 տարեկան հասակում մահացել է հրեական ծագմամբ ամերիկացի հոգեբան, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած Դանիել Կանեմանը։ Վերջինիս մահվան լուրը հաստատել է դուստրը։ Գիտնականը հանդիսացել է վարքագծային տնտեսագիտության հիմնադրիրներից մեկը, նաեւ հեղինակել է հեռանկարների տեսությունը, որը նկարագրում է անոոշության եւ ռիսկերի պայմաններում որոշումների կայացման ընթացքը։ Դանիել Կանեմանը ծնվել է 1938 թվականի մարտի 5-ին Թել-Ավիվում։

Նոբելյան մրցանակ է ստացել 2002 թվականին՝ հոգեբանության ոլորտում իրականացրած հետազոտությունները տնտեսագիտության մեջ ինտեգրելու համար։ Հեղինակել է նաեւ «Մտածիր դանդաղ, որոշիր արագ» հոգեբանական աշխատությունը։