Բոլոր միջնորդները ՌԴ-ի կողմից են․ Ուկրաինայի ՊՆ ղեկավար

Բոլոր միջնորդները ՌԴ-ի կողմից են․ Ուկրաինայի ՊՆ ղեկավար

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման մեջ երրորդ երկրների ներգրավվածության մասին։ Նրա խոսքով, այսօրվա միջնորդները ցանկանում են լինել Ռուսաստանի կողքին։

«Հիմա կա մրցակցություն, թե ով կարող է միջնորդ լինել։ Բայց բոլորն էլ ունեն մի նրբերանգ. նրանք բոլորն այժմ ցանկանում են միջնորդ լինել Ռուսաստանի կողմից։ Նման կարգի միջնորդությունն այս պահին մեզ համար բացարձակապես ընդունելի չէ, քանի որ նրանք անաչառ չեն, իրական անկախ միջնորդություն չունեն։ Այնպես որ, մենք կսպասենք»,- ասել է Ռեզնիկովը։