Փաշինյանը սիրտ չուներ նիստ անելու

Փաշինյանը սիրտ չուներ նիստ անելու

Նիկոլ Փաշինյանը մի քանի րոպե լալահառաչ տեքստեր ասաց գիշերը տեղի ունեցած ահասարսուռ դեպքի կապակցությամբ, պոպուլիստաբար հայտարարեց, որ բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն, դրա համար խոսք տվեց ոչ պակաս պատասխանատու Սուրեն Պապիկյանին, որ նա էլ իր հերթին մեղքը գցի ինչ-որ անձանց վրա, հետո որոշեց, որ նիստ պիտի չանի:

Փորձեց ցույց տալ` իբրև թե սիրտ չունի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանն անցնելու համար, ուստի առաջարկեց բոլոր հարցերը քննարկել չզեկուցվող հարցերի փաթեթով: Նրա ենթակա նախարարները, բնականաբար, կողմ քվեարկեցին առաջարկին: