Զորավարժություն`իշխանության քթի տակ

Զորավարժություն`իշխանության քթի տակ

Քաղաքապետարանի շրջափակումը  զորավարժության նման մի բան է։ Սովորաբար լուրջ քայլից առաջ զորավարժություն են անում։ Պատերազմի ժամանակ դա  ստուգողական վարժություն է՝ ճշգրտելու հակառակորդի քայլերը՝ որոշելու հետագա անելիքները։ 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որը դյուրին է թվում շատերի համար, բոլորովին այդպես չէ։ Երբեմն լսում եմ՝ մի Նիկոլն ի՞նչ է, որ չեն կարողանում աթոռից պոկել։ Եթե խոսքը վերաբերվեր ,,մի Նիկոլի,, , նա վաղուց հրաժարական տված կլիներ, բայց խոսքը վերաբերվում է ձևավորված կառույցի, որը կազմված է բազմաթիվ նիլոլներից, ու այն ինքնուրույն չի գործում։ Բավականին լուրջ ինստիտուտներ են աշխատում այդ կառույցը պահպանելու համար, որոնք և ապահովում են նրա երկարակեցությունը՝ որոշակի խնդիրներ լուծելու առումով։ Այնպես որ հայ ժողովրդի գործը մի Նիկոլով չի ավարտվում, այն ավելի խոր արմատներ ունի և ըստ այդմ էլ հողից, աթոռից կառչած մնալու խնդիրը չէ միայն։ Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ հայի գոյաբանության խնդիրն է լուծվում՝ խաղաղության էֆտանազիայի օգնությամբ։ Ըստ այդմ էլ պատկերացրեք, թե հակառակ կողմը՝ ընդդիմությունը,  ինչ ռեսուրսներ պիտի ծախսի։ Դա սովորական իշխանափոխություն չի, ու դա պիտի որ լավ հասկանա ընդդիմությունը։ Բայց հիշենք, որ Շուշին ազատագրելն էլ անհնարին էր, բայց մեր ռազմական գործիչների գծած պլանն աշխատեց։ 

Նման մի խնդիր է դրված ընդդիմության առաջ։ Մեր ժողովուրդը կարող է, եթե ոտքի կանգնի, լուծել այդ դժվարագույն խնդիրը։ Շատ են ասում, որ նախկինները չխառնվեն՝ ամեն ինչ օքեյ կլինի, բայց ես կարծում եմ, որ բոլոր ռեսուրսները պիտի օգտագործվեն, որպեսզի կարողանան լուծել Նիկոլի հեռացման բարդ խնդիրը։ Դա Հայաստանի լինելիության խնդիրն է և որևէ կարող ուժ դուրս չպետք է մնա այս պայքարից։ Այսօր քաղաքապետարանի շրջափակումը հուշում է ինձ, որ լուրջ, գիտակցված պայքար է մղվում՝ առանց ցնցումների հեռացնելու Նիկոլ Փաշինյանին։

Պատերազմական գործողություններին հատուկ քայլ է դա՝ զորավարժություն իշխանության քթի տակ։ Նման զորավարժություններ արվում են հակառակորդ պետությունների հանդեպ։ Կարևոր է այս գիտակցումը, որ ներսի աթոռապահությունը դրսում է արվում՝ հակառակորդի կողմից։