Եվս մեկ պաշտոն Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկերոջ համար

Եվս մեկ պաշտոն Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկերոջ համար

ԵՊՀ նորանշանակ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, որը նախկինում զբաղեցնում էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնը, պարզվում է, ևս մեկ պաշտոն է զբաղեցնում, նա պետական բուհերի ռեկտորների խորհրդի քարտուղարն է։ Բանն այն է, որ հեղափոխությունից հետո Իսրայելյանի համար «կանաչ լույս է վառվել», քանի որ նա նախարար Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկերն է ու համակուրսեցին։ Նախարարն ու Իսրայելյանը փաստորեն այնքան մտերիմ են, որ նա նույնիսկ աչք է փակել Իսրայելյանի հանրապետական անցյալի վրա։ Իսրայելյանը ՀՀԿ-ական Հովիկ Հովսեփյանի նախընտրական քարոզարշավով է զբաղվել։

Իսրայելյանին հարցրինք, թե իր նշանակումը արդյոք կապված է Արայիկ Հարությունյանի հետ իր հարաբերություններով, պատասխանեց որ որևէ կերպ կապված չէ, այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ հենց ինքը նշանակվեց, Իսրայելյանը նախընտրեց չպատասխանել։
Բացի այս մեզ հայտնի է դարձել, որ Իսրայելյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է օրենքի խախտմամաբ։ Ըստ ԵՊՀ կանոնադրության 30-րդ կետի՝ հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից: Մինչդեռ  առաջադրման ժամանակ Իսրայելյանը որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել։ Մեր այս դիտարկմանը Իսրայելյանը հարցով պատասխանեց, թե ինչո՞ւ ենք հիմա հետաքրքրվում, ապա ասաց, որ սրա վերաբերյալ ևս մեկնաբանություն չունի։ 
Հատկանշական է նաև, որ լուսանկարում Իսրայելյանն ու Հարությունյանը զինվորական համազգեստով են, մինչդեռ 2-ն էլ չեն ծառայել զինված ուժերում