Շոլցը՝ պուտինյան ռեժիմը տապալելու մասին

Շոլցը՝ պուտինյան ռեժիմը տապալելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ է վախենում», որ Արևմուտքը մտադիր է տապալել իր ռեժիմը, սակայն նման ծրագրեր չկան, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Մենք Ռուսաստանում ռեժիմի փոփոխություն չենք ծրագրում։ Մենք չենք որոշում՝ ով որտեղ է նստում»,- ասել է Շոլցը։
Նրա խոսքով, Պուտինն ինքն է միայն «պատասխանատու իր բռնապետության համար», բայց նա «պետք է ապրի այն փաստի հետ, որ իր կողքին կա Եվրամիություն՝ որպես բաց հասարակությունների, լիբերալ ժողովրդավարությունների համայնք, և ինչ-որ կերպ հուսալ, որ ազատությունը» վիրուս չէ»։

Գերմանիայի կառավարության ղեկավարը նաև խոստացել է, թե կձգտի թույլ չտալ, որ Բեռլինն ուղղակիորեն ներքաշվի Ուկրաինայի շուրջ՝ մեկուկես տարի տևած պատերազմի մեջ։ 

«Իմ ցանկությունն է կանխել, ուստի, օրինակ, Ուկրաինայում գերմանացի զինվորներ չկան և չեն լինի», - վստահեցրել է Շոլցը։