Ադրբեջանում դեսպան է մահացել․ ներկայացված էր նաև Հայաստանում

Ադրբեջանում դեսպան է մահացել․ ներկայացված էր նաև Հայաստանում

Ադրբեջանում Ուգանդայի դեսպանը, ով ներկայացնում էր նաև աֆրիկյան այս երկիրը Աֆղանստանում, Հայաստանում, Իրաքում, Ղրղզստանում, Պակիստանում, Պաղեստինում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Իրաքում և Իրանում (որպես ռեզիդենտ), մահացել է Իրանում անհայտ հիվանդությունից։ 

Նրա աճյունը փոխադրել է հարազատ ծննդավայր և հուղարկավորել այնտեղ, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ուգանդական լրատվամիջոցներ, իրենց հերթին, հայտնել են, որ նախագահ Յովերի Մուսեվենին 2020 թվականին Իրանում մշտական ​​դեսպան էր նշանակել Թեզիկուբա Կիսամբիրային: Քանի որ Ուգանդայի ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս դեսպանատներ բացել շատ երկրներում, Իրանում դեսպանը երկիրը ներկայացրել է նաև վերոնշյալ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։

Հաղորդվում է, որ դիվանագետը մահացել է օգոստոսի 4-ին Իրանում անհայտ հիվանդությունից: Օգոստոսի 15-ին նրա մարմինն ինքնաթիռով տուն է ուղարկվել։ 

Ուգանդայի արտաքին գործերի պետական ​​նախարար Օկելլո Օրիեման ասել է, որ դեսպանը վարակվել է անհայտ հիվանդությամբ և մահացել է մի քանի օր հիվանդության դեմ պայքարելուց հետո: