«Եվրատեսիլ 2021» -ի հաղթող Մալենան կհանդիպի երկրպագուների հետ 

«Եվրատեսիլ 2021» -ի հաղթող Մալենան կհանդիպի երկրպագուների հետ 

Այսօր` հունվարի 9-ին, ժամը 18:00-ին, Seasons Park Station ձմեռային այգում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հաղթող Մալենայի հանդիպումը իր երկրպագուների հետ։

Պատանի երգչուհին կկատարի անակնկալ սիրված ստեղծագործություն, ինչպես նաև, Եվրոպայի հավանությանն արժանացած ու հաղթած «Քամի» երգը։ Համերգից հետո հյուրերն ու երկրպագուները հնարավորություն կունենան շփվել ու լուսանկարվել Մալենայի հետ։