Իրանում բուսական յուղի դեֆիցիտ է առկա

Իրանում բուսական յուղի դեֆիցիտ է առկա

Իրանում առկա է բուսական յուղի դեֆիցիտ, որը հանգեցրել է այդ ապրանքի գնի կտրուկ թանկացմանը։ Սա առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը։ Տելեգրամյան ալիքներում հրապարակվել են տեսանյութեր, ինչպես քաղաքացիները հայտարարում են, որ բուսական յուղի գինը հասել է 40 հազար թումանի եւ ասել, որ թող դրա համար անիծյալ լինի այաթոլլա Ալի Խամենեին։

Նշենք, որ անցյալ տարի բուսական յուղը արժեր Իրանում 9600 թուման, իսկ մեկ ամիս առաջ՝ 14 հազար թւման։ Նշվում է, որ առկա է Իրանում նաեւ հացի, կարագի եւ մակարոնային ապրանքատեսակների կտրուկ գնաճ եւ դեֆիցիտ։