Մերժել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել

Մերժել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն Կիեւ կատարած այցի ժամանակ հայտարարել է իր ուկրաինացի գործընկեր Ռուսլան Ստեֆանչուկին, որ իր երկիրը Ուկրաինային ռազմական աջակցություն չի ցուցաբերի։ Այս մասին հայտարարել է «Գործողություն եւ համերաշխություն» մոլդովական իշխող կուսակցության խոսնակ Ադրիանա Վլասը։ Գրոսուն ասել է, որ իրենք պատրաստ են Ուկրաինա միայն սակրավորներ ուղարկել, որպեսզի օգնեն վտանգավոր տարածքների ականազերծմանը, որ տեղի բնակիչներն իրենց անվտանգ ու ապահով զգան։ Միաժամանակ նաեւ Գրոսուն ասել է, որ իր երկիրը պահպանում է չեզոքություն, եւ այլ երկիր զինտեխնիկա չի ուղարկում։