Դատարանը մերժեց միջնորդությունը․ վարույթը չեն կասեցնի

Դատարանը մերժեց միջնորդությունը․ վարույթը չեն կասեցնի

«Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել Սահմանադրությանը նշված օրենքի անհամապատասխանության վերաբերյալ։ Վարույթը կասեցնելու հիմք կարող է հանդիսանալ մինչև Սահմանադրական դատարանի որոշումը քննարկելու անհնարինությունը, սակայն այս դեպքում դա բացակայում է։ Պաշտպանական կողմի միջնորդությունն անհիմն է, և այն մերժվում է»։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավոր Կարապետ Բադալյանը՝ տեղեկացնելով, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժում է Սարգսյանի և նրա հարազատների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը, որը ներկայացրել էր երրորդ նախագահի պաշտպաններից Վահագն Գրիգորյանը։