Նոր զարգացումներ Մխիթարյանի ապագայի շուրջ․ կրկնակի աշխատավարձ են խոստանալու

Նոր զարգացումներ Մխիթարյանի ապագայի շուրջ․ կրկնակի աշխատավարձ են խոստանալու

Իտալական մարզական  պարբերականները նորից անդրադարձել են Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատար ու ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի շուրջ իրավիճակին։ Տարբեր հրապարակումների համաձայն՝ առաջիկայում Մխիթարյանը գրավիչ առաջարկ է ստանալու Սաուդյան Արաբիայից, թեպետ կոնկրետ ակումբի անուն, որը հետաքրքրվում է հայազգի աստղի տաղանդով, չի հրապարակվել։ Նշվում է սակայն, որ Մխիթարյանին տարվա համար 8 միլիոն եվրո աշխատավարձ են խոստանալու։ Ֆուտբոլիստը այժմ Միլանի «Ինտերում» տարեկան 4 միլիոն է ստանում։