Երկիր մոլորակի ներսում հայտնաբերվել են այլ մոլորակի մնացորդներ 

Երկիր մոլորակի ներսում հայտնաբերվել են այլ մոլորակի մնացորդներ 

Գիտնականները պարզել են, որ մոտավորապես 4,5 միլիարդ տարի առաջ, մեր մոլորակի ձեւավորման վաղ փուլերում մեկ այլ մոլորակ, որի անունն է եղել Թեյա, բախվել է մեր մոլորակին։ Այդ բախման արդյունքում Թեյայի մի մասը դարձել է լուսինը, իսկ մյուս մասը մնացել է Երկիր մոլորակի ներսում։

Գերմանական Bild պարբերականը մանրամասնում է, որ Թեյայի մնացորդները գտնվում են Խաղաղ օվկիանոսում եւ Աֆրիկա մայրցամաքի տակ։ Այս բացահայտումը գիտնականները կատարել են հիմք ընդունելով Երկրի ներսում եղած ընդգրկուն անոմալիաները։