Մարդիկ ինձ հարցնում են՝ ինչու Արցախում ակտիվ գործողություններ չենք անում

Մարդիկ ինձ հարցնում են՝ ինչու Արցախում ակտիվ գործողություններ չենք անում

Բազմաթիվ զանգեր և հաղորդագրություններ եմ ստանում, մարդիկ հարցնում են, թե ինչու չենք ակտիվ գործողություններ իրականցնում և այլ զանազան հարցեր ու մտահոգություններ։ 

Նաև գրեթե բոլորը պատրաստակամություն են հայտնում պայքարել մեր արժանապատվության, ազատության, կյանքի իրավունքի համար։

Ցանկանում եմ իրազեկել բոլոր մտահոգ մարդկանց, որ այս պահին ակտիվ բանակցություններ են վարվում՝  հանրության հարցերը, պահանջները շատ բարձր մակարդակի հասցնելու նպատակով։ Որոշ նյուանսներ այստեղ հրապարակման ենթակա չեն, բայց արդյունքների մասին ես անպայման կտեղեկացնեմ հանրությանը։
Ինչ վերաբերում է ներքին հրատապ անելիքներին, որոնք ուղիղ կապ ունեն մեր անվտանգության հետ, ապա կարծում եմ կրկին գործ ունենք անելու միասին, և այդ գործը անելով, մենք նաև մեր մեղքերն ենք քամում անցյալում սխալների, չարածի համար, որոնց պատճառով հայտնվել ենք նման վիճակում։ 

Ժամանակն է անտեսել զանազան ցածր սոցիալական պատասխանատվության «կանանց» ու «տղամարդկանց» կոչերն ու վերլուծությունները, անտեսել բոլոր առնետներին, ովքեր այս պահին զբաղված են քաղաքական ինտրիգներով. այս ամենը մեր ազգին վայել չէ, պետք է թույլ չտալ, որ այդ «աղբը» փորձի կարծիք ձևավորել հանրության մեջ։

Կարմիր գծին ենք հասել, ցանկացած քայլ նույն ուղղությամբ կործանիչ կլինի…

Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից