Ընտանիք մորթող մանկավարժը․․․

Ընտանիք մորթող մանկավարժը․․․

Մանկավարժ, Գեղարքունիկի մարզի Լիճք համայնքի հանրակրթական դպրոց: Ու տեսեք թե ինչ է գրում ֆեյսբուքյան իր էջում․

Աշոտ Հոխիկյան

Վարչապետի հրաժարականը պահանջողներին կարելի է փող տալ իրենց ու իրենց ընտանիքը առնել ու մորթել․․․

 

Ու այս մարդը սերունդ է կրթում ու համաճարակի դեմ պայքարում ավելի շատ փող պահանջում․ «Առաջնագծում էլի գրոշներով վարձատրվող մանկավարժներն ու բժիշկներն են»։ Այսինքն այս մարդն  իրեն համարում է մանկավարժ, որը  այլախոհ մարդկանց ընտանիքները մորթելու կոչ է անում։

Սա է իշխանության նվաճումը՝ ատելության վառելիքով մարդկանց մեջ բորբոքել կրակի պես իրար լափելու, մորթելու, ոչնչացնելու, ավերելու մոլուցքը։ Եվ հետո սրբի կերպարանք ընդունել ու խոսել սիրուց, հանդուրժողականությունից, թավիշից։ Նման մանկավարժին պիտի մեկուսացնել այնպես, ինչպես կորոնավիրուսով ծանր հիվանդներին են մեկուսացնում՝ տալ բարության, հանդուրժողականության թթվածին, որ չապականի շրջապատը։

Երբ բացեցի մանկավարժ կոչեցյալին իր էջում  հայհոյում էին մարդիկ։ Գրառումը հեռացրել էր, բայց հայհոյանքները շարունակվում էին։ Կպել էր մարդկանց ամենանուրբ լարերին՝ ընտանիքին․․․ Խղճացի այդ մարդու աշակերտներին, որ նման ուսուցիչ ունեն, ով չի փակում անգամ պրոֆիլը, որպեսզի աշակերտներն իրեն ուղղված հայհոյանքները չտեսնեն։ Դա էլ գաղափար է, որ ասի՝ տեսեք ինձ ո՜նց էին հայհոյում․․․