Նույնիսկ գնչուները, որոնք զուրկ են պետականությունից, նման նվաստացումից հետո կվռնդեին իրենց բարոն-ցեղապետին

Նույնիսկ գնչուները, որոնք զուրկ են պետականությունից, նման նվաստացումից հետո կվռնդեին իրենց բարոն-ցեղապետին

«Հրապարակի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

-Գագիկ Սարգսյանին մեղադրում են իշխանությունների դեմ ահաբեկչության փորձ կատարելու մեջ, սակայն վերջինս իր մեղքը չի ընդունում: Ի՞նչ գնահատական կտաք այս դեպքին:

-Ձեր հարցին ունեմ երկու պատասխան։ Առաջինը՝ այս իշխանությունների կողմից ընդդիմադիրների հանդեպ առաջադրված որևէ մեղադրանքի չեմ հավատում։ Այս շուրջ 6 տարիների ընթացքում քիչ թե շատ տրամաբանություն ունեցողի համար պարզ պետք է լիներ, որ ընդդիմադիր բոլոր, շեշտում եմ՝ բոլոր գործիչների դեմ մեղադրանքները, պատվերով են,հորինված և կեղծ։ Բնականաբար, նույնը վերաբերում է Գագիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին։ Երկրորդ, ես 90-ականներից ճանաչում եմ Գագիկ Սարգսյանին։ Նա կիրթ, մտավորական, ազնվագույն մարդ է։ Նա մեծ ցավ էր ապրում  պատերազմի պարտության և Արցախի կորստի համար և պատրաստ էր վճռական գործողությունների, դավաճաններին վռնդելու համար։Բայց ես համոզված եմ, որ նա նման պարզունակ քայլի երբեք չէր գնա։
 
-Ո՞ր դեպքերում ժողովուրդն ունի ապստամբելու իրավունք։

- Ապստամբությունն իրավունք չի, այլ գործողություն։ Երբ ասում են, թե ժողովուրդն ունի ապստամբության իրավունք, նշանակում է, որ այդ ասողները պատրաստ չեն ապստամբության և այն առաջնորդելու։ Ապստամբություններն իրենց բնույթով տարբեր են լինում։ Օրինակ, ազգային-ազատագրական պայքար, ապստամբություն կամ հեղափոխություն ինչ-որ գաղափարի համար։ Բարդ է գնահատական տալ, թե ապստամբություներն  ու հեղափոխությունները հիմնականում դրական, թե՞ բացասական դեր են կատարել մարդկության պատմության մեջ։ Իմ հիշողությամբ, բացի ազգային-ազատագրական պայքարները, հիմնականում՝ բացասական։ Հիշենք Ֆրանսիական, Հոկտեմբերյան, մեր ժամանակների, այսպես կոչված « գունավոր» հեղափոխությունները։ Եթե առաջին երկուսը դաժան, արյունալի հեղափոխություններ էին, ապա «գունավորները», իրենց երկրնոերի և ժողովուրդների համար՝ կործանարար։ Եվ Վրաստանը և Ուկրաինան այդ հեղափոխություններից հետո, ստացան պատերազմ և կորցրեցին հսկայական տարածքներ։ Ցավոք, 2018թ․ անգաղափար,ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, երբ իշխանության եկան օտար գործակալները,նույնը կատարվեց Հայաստանում։

Բայց, 2020 թ․ խայտառակ պարտությունից հետո, ցանկացած ձևով իշխանափոխություն, ապստամբության, հեղափոխության, հեղաշրջման, այդ թվում՝ ռազմական ձևով,արդարացված կլիներ Հայաստանում։ Դա կլիներ ոչ թե սովորական ապստամբություն, այլ ազգային-ազատագրական պայքար։ Համոզված պնդում եմ, ոչ մի այլ ժողովուրդ չէր հանդուրժի նման պարտված, ողջ ազգի պատիվը գետնով տված իշխանություն։ Նույնիսկ գնչուները, որոնք զուրկ են պետականությունից, նման նվաստացումից հետո, կվռնդեին իրենց բարոն-ցեղապետին։ Եվ այն,  որ մինչև այժմ, դեռևս իշխանության է հայրենի Արցախը վաճառած և արդեն Հայաստանի տարածքները աճուրդի հանած վարչապետ կոչեցյալը, խարան է մեր ողջ ժողովրդի ճակատին։Պարզվեց, որ մենք չունեցանք ոչ արժանապատվություն ունեցող ժողովրդի մեծամասնություն, ոչ վճռական գործողությունների պատրաստ, միավորված ընդդիմություն և ոչ էլ հայրենիքին նվիրված բարձրաստիճան զինվորականություն։Պատկերացնում եմ, թե այլ երկրների ղեկավարներն ինչպես են արհամարհում ոչ միայն, վարչապետ կոչեցյալին, այլև ողջ  հայ ժողովրդին, իսկ այդ երկրների քաղաքացիները՝ խղճում մեզ։