Գործի է դրված մեզ ոչնչացնելու հրեշավոր ծրագիր

Գործի է դրված մեզ ոչնչացնելու հրեշավոր ծրագիր

Այս հանրահավաքը դառնալու է աշխարհասփյուռ հայության միավորման սկիզբը հայտարարող հանրահավաք։ Տարիներ առաջ հրեշավոր ձեռքը մեր ժողովրդի մեջ մտցրեց պառակտում ու թշնամանք։ Մենք դրա ողբերգական հետևանքները հստակ տեսանք՝ հուսահատություն, ավերվածություններ, հայրենիքի կորուստ։ Սրանց սուտը սահմաններ չի ճանաչում, կեղծում են մեր պատմությունը, կեղծում են պատերազմի արդյունքները, կեղծում են մեր անցյալն ու ներկան, պարզվեց, որ կեղծում են նաև իրենք իրենց իսկ ընտրությունը։

Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հանարահավաքին իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Սուտ է սրանց խոստացած խաղաղությունը։ Սրանք բերելու են նոր պատերազմ, նոր զոհեր, նոր ավերվածություններ։ Գործի է դրված մեզ ոչնչացնելու հրեշավոր ծրագիր։ Ամեն կերպ փորձում են սասանել մեր հավատը, փորձում ենք կոտրել մեր կամքը, արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։ Այսօր մենք այստեղ միասին մերժում ենք հենց դա։ Այսօր՝ այս հանրահավաքին,  սկսում ենք ազգային համերաշխության, ազգային միասնականության մեր ընթացքը»,- հավելեց նա։