Ո՞րն է քաղաքապետի՝ արձակուրդ մեկնելու առիթը

Ո՞րն է քաղաքապետի՝ արձակուրդ մեկնելու առիթը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդյանյանը իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ տեղեկացրեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը կրկին արձակուրդ է մեկնել։ Բանն այն է, որ Մարությանը իր 3-շաբաթյա արձակուրդից վերադարձել է 10 օր առաջ, և զարմանալի է, թե նոր արձակուրդը քաղաքապետի ինչի՞ն էր պետք։

Քաղաքապետարանից տեղեկացանք, որ Մարությանը արձակուրդ է մեկնել 2 օրով՝ իր հաշվին։ Քաղաքապետի մամուլի խոսնակին հարցրինք, թե առիթը ո՞րն էր արձակուրդի մեկնելու, պատասխանեց․

«Ես չեմ կարող ասել՝ ուր է գնալու, հիմնականում էլի քաղաքային գործերով է զբաղվելու, սակայն բացակայության բերումով նպատակահարմարություն կա արձակուրդ վերցնելու»։ Նա նաև ասաց, որ Մարությանը մնալու է Հայաստանում և չի լքելու երկիրը։