Զինված հարձակում՝ թուրքական հյուրանոցի վրա․ զոհ կա

Զինված հարձակում՝ թուրքական հյուրանոցի վրա․ զոհ կա

Անհայտ անձինք կրակ են բացել Թուրքիայի Բոդրում քաղաքի Գելթյուրքբուքյու թաղամասում գտնվող հյուրանոցի վրա։
Այդ մասին տեղեկությունը հայտնել է TRT Haber-ը։Ըստ աղբյուրի, հարձակվողների և հյուրանոցի հյուրերի միջև տեղի ունեցած բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

Դեպքի վայր է կանչվել շտապօգնություն և ոստիկանություն։

Այլ մանրամասներ չեն նշվում։