Փախստականները չեն կարող աշխատանքի ընդունվել․ Մասկի կոշտ արձագանքը

Փախստականները չեն կարող աշխատանքի ընդունվել․ Մասկի կոշտ արձագանքը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը պետք է դատի տա ինքն իրեն փախստականներին աշխատանքի ընդունելու երկակի ստանդարտների համար։ Այս մասին գրել է ամերիկացի ձեռներեց և գյուտարար Իլոն Մասկը՝ գերատեսչության կողմից իր SpaceX ընկերության դեմ ներկայացված հայցից հետո։

Այդպես է նա մեկնաբանել տնտեսագիտության պրոֆեսոր Ալեքս Թաբարուքի գրառումը, ըստ որի՝ Արդարադատության նախարարությունը խթանում է այն գաղափարը, որ աշխատանքի համար կարող են դիմել միայն Ամերիկայի քաղաքացիները:

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց էր ներկայացրել ընդդեմ SpaceX-ի։ Ընկերությունը մեղադրվում է ներգաղթի և ազգության մասին օրենքը խախտելու մեջ, որը նշում է, որ փախստականները չեն կարող խտրականության ենթարկվել աշխատանքի մեջ, բացառությամբ հատուկ կանոնակարգի, կառավարության հրամանի կամ պետական ​​պայմանագրի: 

SpaceX-ին խնդրում են փոխհատուցել այն մարդկանց, ովքեր մերժվել են իրենց կարգավիճակի պատճառով։