Չզարմանաք, որ բոլոր բողոքներն այդ գործերով մակագրվեն Արմեն Դանիելյանին

Չզարմանաք, որ բոլոր բողոքներն այդ գործերով մակագրվեն Արմեն Դանիելյանին

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է

«Արդեն 3 օր է վերաքննիչ քրեական դատարանում «խափանվել է» դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը:

Մինգամայն «պատահականությամբ» համակարգը խափանվեց հենց այն օրը, երբ ավարտվեց բողոքի ակցիաների մասնակից անձանց ապօրինի կալանավորման դեմ բողոքարկման ժամկետը: Այսինքն՝ հենց այդ օրվանից սկսած բողոքները պետք է էլեկտրոնային եղանակով մակագրվեին վերաքննիչի դատավորներին: 

Արդեն երեք օր է մակագրումները կատարվում է պարզ թղթային եղանակով: Ուստի չզարմանաք, որ բոլոր բողոքներն այդ գործերով մակագրվեն Արմեն Դանիելյանին»: