Կարեն Խաչանովը պահպանել է ATP վարկանիշում իր տեղը 

Կարեն Խաչանովը պահպանել է ATP վարկանիշում իր տեղը 

Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խանաչովը պահպանել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցացիայի (ATP) վարկանիշում իր զբաղեցրած բարելավված՝ 15-րդ տեղը։ Այս մասին տեղեկանում ենք АТР կայքում հրապարակված վարկանիշային թարմացումից։

Ցանկը գլխավորում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը։ Երկրորդ տեղում իսպանացի Կարլոս Ալկարասն է, երրորդ տեղում Իտալիան ներկայացնող Յաննիկ Սիները։ Հիշեցնենք, որ Խաչանովը 17-րդ տեղից բարձրացել էր 15-րդ տեղը՝ այս տարի փետրվարին տեղի ունեցած Դոհայի մրցաշարում տարած հաղթանակի արդյունքում։