Լավ չենք խաղացել, վատ ենք խաղացել, բայց հաղթել ենք․ Կուման

Լավ չենք խաղացել, վատ ենք խաղացել, բայց հաղթել ենք․ Կուման

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն անդրադարձել է Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակում «Վալյադոլիդի» նկատմամբ տարած նվազագույն 1-0 հաշվով հաղթանակին։

«Առաջին խաղակեսում մենք բաց թողեցինք մեր հնարավորությունները: Կարելի է ասել ՝այդքան էլ լավ չէինք պրեսինգի դիմում ու թիմը կարծես հենց սկզբից մի փոքր հոգնած էր, մենք չէինք վերահսկում խաղը: Մեզ մնում էր փոխել խաղային սխեման և ավելի լավ խաղալ արդեն երկրորդ կեսում, ինչ էլ արեցինք։ Բավականին բարդ խաղ ստացվեց, «Բարսան» շատ էր հեռու իր խաղամակարդակից։ «Վալյադոլիդը» մտածված էր գործում պաշտպանությունում, բայց փաստացի կարողացանք օգտագործել ստեղծված հնարավորությունը։ Բնականաբար շատ լավ չենք խաղացել, ավելին՝ խաղացել ենք վատ, բայց մենք ապացուցեցինք,որ անգամ վատ խաղով կարող ենք հաղթել»,- ասել է Կումանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։